Քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, ով մեղադրվում է քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով, կրկին կալանավորվել է։
«
Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և բեկանել Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 28-ին կայացած նիստում որոշել է Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։ Ընդ որում, սա նրանց կալանքից ազատելու Մելքոնյանի առաջին փորձը չէր։ Մասնավորապես, Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կյուրեղյանի գործով վերդիկտի հրապարակումը նախատեսված էր դեռ հունիսի 10-ին, ինչը չի իրականացվել, թեև դատաքննությունն ըստ էության ավարտվել էր, փոխարենը որոշել էր կալանքից ազատել նրանց։ Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել է որոշումը և կրկին կալանավորման որոշում կայացրել, իսկ սեպտեմբերի 8-ին Մելքոնյանը որոշել է ևս 21 օրով երկարացնել նրանց կալանքի ժամկետը։ Նշենք, որ գործով դատարանը պատրաստվում է հարցաքննել սույն դրվագով վկայի, որը ՌԴ-ում է գտնվում։ Ըստ այդմ, արդարադատության նախարարությունն իրավական փոխօգնության շրջանակներում դիմել է ՌԴ-ին՝ տեսակապով հարցաքննության կազմակերպման համար, սակայն պատասխան դեռևս չի ստացվել։
Ստեփանյանին և Կյուրեղյանին կալանքից արդեն երկրորդ անգամ ազատելու որոշումը դատախազությունը կրկին բողոքարկել է՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կրկին կալանավորելու որոշում կայացնել։ Բողոք ներկայացրել էր նաև պաշտպանը՝ պահանջելով Ռուստամ Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և թողնել համակցված խափանման միջոցներից գրավը և բացակայելու արգելքը, կամ դրանց հետ համակցված կիրառել վարչական հսկողություն՝ սահմանափակելով նշված քրեական վարույթի մասնակիցների հետ շփումը: Բողոքները քննվել են դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։
Շարունակությունը՝
սկզբնաղբյուրում։