Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները հնարավոր են միայն Թեհրանի առաջադրած յոթ պայմանների ընդունման դեպքում։
Նրա խոսքով՝ Թեհրանն իր պայմանները բազմիցս և հստակ ներկայացրել է միջնորդներին։
Գալիբաֆը նշել է, որ ճնշումների և պատժամիջոցների քաղաքականությունը չի ստիպի Իրանին փոխել իր դիրքորոշումը։