Ես կխոսեմ Լուլայի հետ, բայց կարծում եմ, որ Բրազիլիայում ընտրությունները ամոթալի էին։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ ճանաչում է Լուլային որպես նախագահ, թե ոչ։
«Ես չեմ ուզում մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ այս ընտրությունները մեծ ամոթ էին Բրազիլիայի ժողովրդի համար»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Բրազիլիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներով՝ գործող պետության ղեկավար Լուլա դա Սիլվան հաղթանակ է տարել (51,79%), իսկ Ֆլավիու Բոլսոնարուն պարտություն է կրել (48,21%):