Ուղիղ եթեր
Ներքին 35 րոպե առաջ - 13:40 27-10-2026

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի և ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 354.2 քմմակերեսով մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը:

Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2000-2005 թվականներին Աչաջուր համայնքի ղեկավար հանդիսացած Հ.Գ.-ն, միաժամանակ հանդիսանալով ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ նախագահը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով Աչաջուր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պահանջները, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Աչաջուր համայնքի Հրապարակի փողոց 4/11 հասցեում գտնվող 354.24 քմ մակերեսով մարզադահլիճը 2005 թվականի դեկտեմբերին անհատույց օտարման եղանակով փոխանցել է իր կողմից հիմնադրված և ղեկավարվող հասարակական կազմակերպությանը:

Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով իր կողմից ձեռք բերված անշարժ գույքի հանցավոր ծագումը՝ նույն գույքից առանձնացված 156.9 և 160.7 քմ մակերեսով անշարժ գույքերը 2018 և 2020 թվականներին օտարել է երրորդ անձի:

Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փողերի լվացում):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին