Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 12:46 27-10-2026

Մենք չէինք ցանկանում ՀՀ-ի հետ հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև

Մենք հանդես ենք եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել:

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

«2020 թվականի պատերազմը և 2023 թվականին անցկացված «հակաահաբեկչական գործողությունը վերջ դրեցին օկուպացիային» (չակերտները՝ խմբ.): Մենք ամբողջությամբ վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Դրանից հետո մենք Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և սա նույնպես աննախադեպ դեպք է:

Պատերազմների պատմության մեջ մենք չենք գտնի մի օրինակ, երբ երկրները խաղաղության հասնեին վերջին արյունալի բախումից երկու տարի անց: Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց:

Հենց մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել: Թեև, կարծում եմ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև էմոցիաները: Ես միշտ ասում եմ, որ մենք վրեժխնդիր ենք եղել մարտի դաշտում և չպետք է գնանք դրանից այն կողմ: Հակառակ դեպքում պատերազմն անվերջ կլինի»,- ասել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
13:43 Հայաստանից պետք է արմատախիլ անենք դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանը․ Փաշինյան