Ներքին 2 ժամ առաջ - 16:09 22-10-2026

Կառավարությունը կկարգավորի մանկատան շրջանավարտների բնակարանային վկայագրերի տրամադրման հարցը

Կառավարության որոշմամբ կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտները և սաները կունենան հնարավորություն իրենց իրավունքն իրացնելու համար:

Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցառման շրջանակում շուրջ 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։

Առկա է նաև շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան:

Միաժամանակ, մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետի (դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2022 թ. հուլիսի 1-ն էր) ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։

Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ նախարարությունը նախաձեռնել է որոշմամբ սահմանված ժամկետների երկարացման միջոցով շուրջ 20 շահառուների հնարավորություն տալ իրենց իրավունքն իրացնելու համար:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին