Ներքին Տեսանյութ 6 ժամ առաջ - 12:36 22-10-2026

COP-ի 31 միլիոնից բողոքում են նրանք, ում օրոք մի «յաշիկ» ծիրան քիչ արտահանվեց, և երկիրը հայտնվեց կոլապսի առաջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն աշխահում ունի շատ սահմանափակ ճանաչելիություն, և COP17-ի նման համաժողովները հենց միտված են Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելուն. «Երբ որ մարդիկ հարցնեն, ասեն «where are you from?», մենք էլ պատասխանենք՝ «Armenia», դեպքերի 80%-ում մեզ կպատասխանեն «Ռումինիա՞, Ալբանիա՞», և մինչև մենք կփորձենք նկարագրել, որ ոչ, Հայաստան, մեծ հիասթափություն կապրենք»:

Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ ՄԱԿ-ի բնակլիմայական համաժողովի համար ծախսվել է 31 միլիոն դոլար, բայց եվրոպական առաջնորդներ ներկա չեն եղել:

Փաշինյանը նշել է, որ ընդամենը վերջերս են եվրոպացի առաջնորդները մեծ և գրեթե ամբողջական կազմով այցելել Հայաստանի Հանրապետություն, ապա կոչ է արել դուրս Երևանի փողոցներ, տեսնել, թե ինչքան զբոսաշրջիկներ կան, հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են, խոսեն տաքսու վարորդների հետ, որոնք զբաղված են, հետևաբար ծախսված ամեն լուման վերադարձվելու է Հայաստանի տնտեսությանը:

«Գիտե՞ք էդ մարդիկ ովքեր են, որ բողոքում են 31 միլիոնից և Հայաստանում COP-ի նման միջոցառումներ անցկացնելուց, որոնց վարած քաղաքականության արդյունքում երբ որ Հայաստանից մի «յաշիկ» ծիրա պակաս արտահանվեց, երկիրը կոլապսի առաջ ա հայտնվել: Նրանք ասում են՝ ո՞նց, էդ ինչի՞ եք 31 միլիոնը ծախսում, COP անում, եկեք գնանք քյաբաբ ուտենք, խաշ ուտենք, Բրաբուս առնենք»,- նշել է Փաշինյանը:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին