Արտաքին 9 ժամ առաջ - 10:30 22-10-2026

ԱՄՆ-ում երկու մահացու ներարկումից հետո ողջ մնացած կինը սկսել է ամբողջական նախադասություններով խոսել

Քրիստա Փայքը, որը Միացյալ Նահանգներում երկու մահացու ներարկումով մահապատժից հետո ողջ է մնացել, սկսել է նախադասություններով խոսել և գտնվում է բժիշկների հսկողության տակ, որոնք դեռևս չեն որոշել նրա առողջական խնդիրների լրջությունը, հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով նրա փաստաբանին։

Փայքի պաշտպանական թիմը նախկինում հայտնել էր, որ նրան հիվանդանոցից տեղափոխել են բանտ, որտեղ նա շարունակում է բժշկական օգնություն ստանալ։

«Փայքը զգալի առաջընթաց է գրանցում իր ապաքինման գործում։ Քրիստայի խոսքը բարելավվել է, և նա այժմ կարող է ավելի հստակ և ամբողջական նախադասություններով խոսել», – գրում է պորտալը։

Պորտալի տվյալներով՝ բժիշկները դեռ չեն որոշել, թե արդյոք Պայքը անդառնալի հոգեբանական տրավմա է ստացել։

Փաստաբանը պորտալին հայտնել է, որ կնոջ ֆիզիկական վիճակը բարելավվում է, և նա այժմ կարող է ավելի ինքնուրույն քայլել: Նա հավելել է, որ Փայքի հոգեկան վիճակը լիովին հասկանալու համար կարող է պահանջվել ևս մեկ ամիս կամ ավելի:

Ամենից շատ դիտված