Տիրանայում վարչապետ Էդի Ռամայի նստավայրի մոտ շարունակվել են բախումները ցուցարարների և ալբանական ոստիկանության միջև, հաղորդում է ATA լրատվական գործակալությունը։
Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանության վրա։
Նրանք այրել են պլաստիկե աթոռ՝ այդպիսով արձագանքելով երկխոսության առաջարկին։ Ավելի վաղ վարչապետը հանել և մի քանի աթոռներ էր տեղադրել իր նստավայրի առջև՝ հայտարարելով խաղաղ երկխոսության անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ ոստիկանությունը ամբոխին հեռացրել է վարչապետի նստավայրից։
Տիրանայում անկարգությունները շարունակվում են արդեն իններորդ օրն անընդմեջ։ Դրանք սկսվել են հոկտեմբերի 13-ին Ալբանիայի կրթության նախարարության դիմաց ուսանողական բողոքի ցույցի ժամանակ։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը։