Արտաքին 10 ժամ առաջ - 09:20 22-10-2026

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հիմնադրման 107-րդ տարեդարձին

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հիմնադրման 107-րդ տարեդարձին նվիրված ամենամյա հանդիսավոր ընթրիքին՝ «Նշանավորելով մեր երկարատև ազդեցությունը սերունդների վրա» խորագրով։

Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

«Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումներին, համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներին ու հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել է AMAA-ի հետ իր փորձառությունը՝ ընդգծելով կազմակերպության գործունեության և առաքելության կարևորությունը»։

Ամենից շատ դիտված