Գավառում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են։ «Հայկական քվե» կուսակցությունը թեկնածու է առաջադրել՝ ի դեմս Հրայր Իսրայելյանի։
Oragir.News-ը փորձել է հասկանալ՝ ով է համայնքի ղեկավարի թեկնածուն։
Թեկնածուն մատնանշում է համայնքի խնդիրները, մասնավորապես՝ ոռոգման ջրի պակասը, ինչպես նաև առաջարկում դրանց լուծման տարբերակներ։
Գավառի զարգացման կարևոր ուղղություններից է նաև զբոսաշրջությունը։ Հրայր Իսրայելյանի հետ փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ոլորտը զարգացնելու համար։
Մեր զրույցին միացավ նաև համայնքի բնակիչներից մեկը, որը թեկնածուին ներկայացրեց իրեն հուզող հարցերը և պատվիրաններ տվեց:
Համայնքի մյուս կարևոր խնդիրը երիտասարդների զբաղվածությունն է։ Թեկնածուն առաջարկում է մի շարք լուծումներ երիտասարդների հետաքրքրությունների և զբաղվածության համար:
Գավառ կատարած մեր այցի ընթացքում եղանք նաև Հրայր Իսրայելյանի ծննդավայրում, որտեղ նա մանկության տարիների ու հարազատ վայրի հետ կապված ջերմ հիշողություններ պատմեց։
Տեսանյութ:
Սաթենիկ Խաչատրյան, Զավեն Օհանյան, Oragir.News