Արտաքին 2 ժամ առաջ - 19:04 19-10-2026

Թուրքիան միջնորդական ջանքեր է գործադրում Ուկրաինայի համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ բանակցություններ են ընթանում Սև ծովում քաղաքացիական նավագնացությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը վերականգնելու համար։

Bloomberg-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թուրքիան, Եգիպտոսն ու Հնդկաստանը առաջարկել են, որ իրենց դրոշների ներքո նավերը կարողանան անվտանգ մուտք գործել ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական նավահանգիստներ և սննդամթերք տեղափոխել։

Առաջարկի համաձայն՝ կողմերը պետք է համաձայնության գան նաև նավերի վրա չհարձակվելու շուրջ։

Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանը դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը, թեև Թուրքիան, Հնդկաստանը և Եգիպտոսը միջնորդական ջանքեր են գործադրել։

Նշենք որ, Սև ծովի նավահանգիստներն Ուկրաինայի պարենային արտահանման հիմնական ուղիներն են և շուկայավարման սեզոնի ընթացքում կարող են մինչև 40 մլն տոննա հացահատիկ արտահանել։ Սակայն նավահանգստային ենթակառուցվածքների և նավերի վրա ռուսական հարձակումների պատճառով օգոստոսից ի վեր արտահանումները դադարել են։

Ըստ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության՝ երկիրն այժմ կարողանում է իրականացնել սովորական արտահանման ծավալի ընդամենը 38 տոկոսը։

Ermenihaber