Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 44 րոպե առաջ - 10:38 16-10-2026

1500 հոգանոց սև ցուցակ կա. Կապանում իշխանությունը «պլան» ունի. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից հետո աշակերտի հայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր երեխային ուսուցիչը ֆիզիկական ցավ է պատճառել:

Իջեւանից թերթին ասել են, որ Ալվարդ Պետրոսյանը դպրոցի ամենահին եւ սիրված ուսուցիչներից է, սակայն դա ծնողին հետ չի պահել իրավապահներին դիմելուց: Մանկավարժին տարել են ոստիկանություն, մեկ օր պահել եւ հաջորդ օրն ազատ արձակել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իջեւանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է:

Նկատենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ուսուցիչը հայտնվում է ոստիկանությունում` աշակերտին հարվածելու համար»։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կապան համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը թեժանում է։ Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կապանում իշխանական թիմից առաջադրվել է ԶՊՄԿ նախկին տնօրեն Նարեկ Բաբայանը, և իշխանությունները նպատակ ունեն ամեն ինչ անել՝ համայնքում քաղաքական իշխանափոխություն ապահովելու համար։

Թեթրի իշխանական աղբյուրները փոխանցում են նաև, որ Նարեկ Բաբայանի թեկնածությունն իշխանական մեծամասնության «սրտով» չի եղել, քանի որ նա Կապանում բարձր ռեյտինգ չունի, սկանդալային պատմությունների մեջ է միշտ հայտնվել, բայց այլ թեկնածու չի գտել ՔՊ-ն։
--
«Հրապարակ» թերթը տեղեկացել է, որ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը միակը չէ, որի մուտքը ՌԴ արգելափակված է: ՀՀ իշխանության եւ նրա աջակից ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից կազմված մոտ 1500 անուն ընդգրկող սեւ ցուցակ կա, որոնց մուտքն արգելված է Ռուսաստան։ Նրանց թվում են նաեւ՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը, նախկին պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Գագիկ Մելքոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ այլք։

Թվարկված բոլոր անձինք տարբեր ժամանակներում հակառուսական հրապարակային հայտարարություններ են արել եւ այդ պատճառով զրկվել Ռուսաստան մուտքի իրավունքից»։
--

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի