Ուղիղ եթեր
Ներքին 44 րոպե առաջ - 19:24 15-10-2026

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն ժամանել է Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։