Oragir.News-ի հետ զրույցում Տիգրան Մեծի 12 հասցեի բնակիչ Ավետիք Մարգարյանը բարձրաձայնել է տարածքի հակասանիտարական վիճակի խնդիրը՝ նշելով, որ այն տարիներ շարունակ օգտագործվում է որպես հանրային զուգարան, սակայն քաղաքային իշխանությունները մինչ օրս չեն լուծում հարցը։
Բնակչի խոսքով՝ շուրջ երկու տարի առաջ քաղաքապետարանի աշխատակիցները եկել են, լուսանկարել տարածքը և խոստացել, որ կապ կհաստատեն իր հետ, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա։
Ավետիք Մարգարյանը նշում է, որ տարածքը շարունակում է օգտագործվել որպես զուգարան, ինչը տհաճ ու անընդունելի պայմաններ է ստեղծում հարակից շենքերի բնակիչների համար։ Նա հարց է ուղղում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ընդգծելով, որ քաղաքացիներին չպետք է մոլորեցնել չկատարվող խոստումներով։ Բնակիչը հորդորում է լուծել հակասանիտարական խնդիրը և պատշաճ կարգավորել տարածքը։
Տեսանյութ: