Ուղիղ եթեր
Մամուլ 13 ժամ առաջ - 08:07 13-10-2026

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմը երանելի ժամանակներ չի ապրում, մի կողմից՝ Շաքիի դեպքն է ջախջախել սին խոստումները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին, մյուս կողմից՝ բանակում զոհերի չդադարող վիճակագրությունն է արդեն անհանգստացնում հանրությանը, Ռուսաստանի եւ Արեւմուտքի դժգոհություններն են օրեցօր աճում եւ այլն։

Կան տեղեկություններ, որ վերեւներից հրահանգվել է խմբակցության հրձիգներին՝ օրակարգային դարձնել եկեղեցու եւ Վեհափառի ու հոգեւորականների թեման, ինչպես նաեւ՝ հնարավորինս արագ գործարկել այս հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, որպեսզի օրակարգ դարձած հակաիշխանական թեմաներն իրենց տեղը զիջեն եկեղեցու թեմային, եւ հանրությունը սկսի դրանով զբաղվել։

Թեթրին ասացին, որ հանձնաժողովականները սերտ շփումների մեջ են նաեւ տիրադավներից ոմանց հետ, ու հնարավոր է՝ նրանք կանչվեն հանձնաժողովի նիստերին։

Մայր Աթոռից, բնականաբար, ոչ ոք այդ հանձնաժողովի նիստերին չի ներկայանա։ Բայց տիրադավների մասնակցությամբ՝ նիստերը կարող են լուրջ շոու դառնալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»