Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:02 12-10-2026

Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա. Փաշինյան

Այս պահին հանրաքվե անցկացնելն անիրատեսական է։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պաշտոնյաների պնդումներին։

«Եթե դուք ինձ հարց տաք, ասեք՝ «Հայաստանի Հանրապետությունն էսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ»։ Ես անկեղծ կասեմ, որ՝ ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք այդ չափանիշներին։ Այսինքն՝ դիմելն ինքնին արդեն ենթադրում է գործընթացի հասունացածության որոշակի մակարդակ։ Ուղղակի դիմել՝ դիմելու համար, դա այդքան էլ տրամաբանական չէ, մանավանդ որ մենք ԵՄ-ի հետ շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումները հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչենք»,- նշեց Փաշինյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը, վատթարացումը։

«Ընդհակառակը, մենք ուզում ենք զարգացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, պարզապես պետք է արձանագրենք՝ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական առաջնորդությունից, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն կարող նույնը լինել, ինչ նախկինում։ Փոխվել է այն, որ նախկինում կար կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, հիմա կա խաղաղություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե «Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա», վարչապետը նշեց. «Կարծում եմ և համոզված եմ, որ նման բան չի լինի»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում