Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:42 12-10-2026

ՄԻԵԴ-ի համաձայն՝ ծաղրանկարի հիման վրա վճիռ կայացնելն ազատ խոսքի խախտում է․ փաստաբանը՝ Մարինա Տաշչյանի խայտառակ վճռի մասին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Մարինա Տաշչյան), վճիռ է կայացրել ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայցով ընդդեմ Oragir.News լրատվականի՝ ծաղրանկարը և դրա վերնագիրը դիտարկելով որպես վիրավորանք։ Դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին համապատասխան գործողություններ իրականացնել։ Սկզբնական պահանջը եղել է հանրային ներողություն խնդրելն ու 3 միլիոն դրամի փոխհատուցում վճարելը, սակայն դատարանը բավարարել է մասնակի՝ սահմանելով շատ ավելի ցածր գումար։

Oragir.News-ի փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը համաձայն չէ վճռի հետ և պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանում։ Վճիռը դեռ նոր է հրապարակվել և օրինական ուժի մեջ չի մտել։



«Եվրոպական դատարանի բազմաթիվ դիրքորոշումների համաձայն՝ ծաղրանկարը չի կարող դիտարկվել որպես վիրավորանք, և լրատվամիջոցներն ազատ են այդ հարցում»,- ասում է փաստաբանը՝ ներկայացնելով դատական այս գործի բուն էությունը և իրավական կողմը:

«Սա խայտառակ հայց է, որը ոչ մի աղերս չունի օրինականության և իրավական տրամաբանության հետ»,- շեշտում է Թարջիմանյանը՝ հավելելով, որ նմանօրինակ անհիմն իրավական գործընթացները կարող են միտված լինել բարձր որակավորում և տարիների փորձ ունեցող դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելուն կամ նրանց աշխատանքը խոչընդոտելուն:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում