Արտաքին 2 օր առաջ - 14:37 11-10-2026

Իսրայելն ու ԱՄՆ-ն քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը

Իսրայելական «13-րդ ալիքի» հաղորդմամբ՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Իսրայելի ուժային կառույցների ներկայացուցիչները քիչ հավանական են համարում նոր գործողության մեկնարկը մինչև հոկտեմբերի 27-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես շահագրգռված չէ մինչև քվեարկությունն Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում։