Ավելին 6 օր առաջ - 13:53 11-10-2026

ԱՄՆ-ում մոլեգնում է «Իսայիաս» փոթորիկը. Ֆլորիդայում և Ալաբամայում կան զոհեր

ԱՄՆ-ում «Իսայիաս» փոթորկի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Սա Ատլանտյան օվկիանոսի 2026 թվականի սեզոնի առաջին փոթորիկն է։ Երկու մարդ զոհվել է Ալաբամայում, ևս երկուսը՝ Ֆլորիդայում, տեղական իշխանություններին հղումով հայտնում է CBS News-ը։

Նախնական տվյալներով, զոհվածներից երկուսը գտնվել են այն տներում, որոնց վրա ծառեր են ընկել։

«Իսայիաս»-ը ուրբաթ գիշեր հասել է Մեքսիկական ծոցի հյուսիսային ափ՝ Ֆլորիդա նահանգի Դեստին քաղաքի շրջանում՝ ունենալով հզորության երկրորդ կարգ։ Սակայն արդեն մի քանի ժամ անց փոթորիկը թուլացել է՝ վերածվելով հետարևադարձային ցիկլոնի։

Չնայած ինտենսիվության նվազմանը՝ տարերքը շարունակում է սպառնալ ԱՄՆ-ի հարավարևելքին։ Շաբաթավերջի ավարտին տարածաշրջանում սպասվում են ուժեղ քամի, հանկարծակի ջրհեղեղներ և փոթորկային ալեկոծություններ, որոնք առափնյա տարածքներում կարող են հեղեղումներ առաջացնել։ Կանխատեսվում է, որ մինչև կիրակի ցիկլոնը կցրվի։

Վտանգավոր շրջաններից տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Տարածաշրջանում ավելի քան 450 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ