Yandex-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել. այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը:
«Մեր տվյալների կենտրոնների ենթակառուցվածքը վնասված է, ուստի Yandex-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։ Մասնագետներն ամեն ինչ անում են ամեն ինչ հնարավորինս շուտ շտկելու համար։ Վնասը ազդել է նաև աջակցության ծառայության աշխատանքի վրա»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Սիբիրում, Yandex-ի տարբեր ծառայություններ, այդ թվում՝ տաքսիները, վճարումները և սննդի պատվիրումը, խափանվել են: Օգտատերերը հայտնում են, որ տաքսիները հասանելի չեն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Ռուսաստանի ասիական քաղաքներում և նույնիսկ այն արտասահմանում, որտեղ գործում է Yandex Go-ն, այդ թվում՝ Սերբիայում և Հայաստանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ անօդաչու սարքի հարվածի հետևանքով անջատվել են երկու էլեկտրական ենթակայաններ, ինչի հետևանքով 5000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Հերթական հարվածը հասցվել է «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոնին։