Ներքին 1 ժամ առաջ - 13:17 10-10-2026

Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում. Արտակ Զաքարյան

Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն։ Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նոբելյան մրցանակի կոմիտեն մերժել է ԱՄՆ նախագահին խաղաղության մրցանակի արժանացնելու՝ Փաշինյանի և Ալիևի համատեղ դիմումը:

Ըստ Դոնալդ Թրամփի սոցցանցում արված գրառման՝ նա կարգավորել է ութ հակամարտություն, իսկ խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է մի կին, ում ոչ ոք չի ճանաչում և չգիտեն, թե ինչի համար:

Տարբեր աղբյուրներ նշում են, որ մրցանակ ստացած կինն ավելի շատ հայտնի է որպես ՀԱՄԱՍ-ի ջատագով ու նրա շահերի պաշտպան:

Նախագահ Թրամփի գրառումից ակնհայտորեն երևում է, որ նա նեղացած է նաև Նորվեգիայից ու բարկացած է տեղի ունեցածով: Նա նշել է, որ հակամարտությունների կարգավորման ընթացքում հանդես է եկել ԱՄՆ անունից: ԱՄՆ և իր նախագահը պետք է արժանանային խաղաղության ութ մրցանակի՝ յուրաքանչյուր հակամարտության կարգավորման համար:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի համատեղ դիմումը մերժելով՝ նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն: Կարծում եմ կա նաև այդ հանգամանքը:

Այնպես, ինչպես նախորդ տարիների մրցանակների տրամադրման հարցում վստահ չի եղել Իրանի և Իսրայելի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կամ Պակիստանի և Հնդկաստանի միջև «խաղաղության» հարցերում: Այդ հակամարտությունները ևս նախագահ Թրամփը դասում է իր կողմից կարգավորված խնդիրների շարքին, որոնց համար ակնկալվում էր խաղաղության մրցանակ:

Նախորդ տարիներին ԱՄՆ Նսխագահ Թրամփին խաղաղության մրցանակ տրամադրելու համար, Նորվեգիայի նոբելյան կոմիտեին դիմել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն, ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, Պակիստանի կառավարությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և ԱՄՆ կոնգրեսական Կլաուդիա Թեննին»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին