Ներքին 1 ժամ առաջ - 10:04 10-10-2026

Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել սեռական բնույթի բռնի գործողություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում պարզել են, տուժածի գտնվելու վայրը և մեկնել նրա մոտ որտեղ էլ Երևանի բնակիչ 30-ամյա Կ․ Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սվաճյան փողոցից ոմն Վրեժն իր ավտոմեքենայով տարել է «Սասուն» հյուրանոց, որտեղ, իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել։ Այնուհետև նրանք մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տղամարդը ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ կրկին սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ Վրեժը հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Վրեժ Գ․-ն, ով հոկտեմբերի 5-ին սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերի հետ միասին նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում