Մամուլ 16 ժամ առաջ - 07:57 10-10-2026

Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Լեւոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հունիսի 7-ի ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած երեք ընդդիմադիր ուժերի ղեկավարների դեմ քրեական հետապնդումների, TRIPP-ը, գերիների ու Հայաստան ներխուժած զինված ադրբեջանցու հարցերը։

Մեր տեղեկություններով, երկուշաբթի օրը նախատեսվում է հանդիպում «Հայաստան» խմբակցության անդամների եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ: Չնայած հանդիպումը հնարավոր է հետաձգվի, քանի որ ԱԺ-ն երկուշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրել։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն արդեն հանդիպումներ է ունեցել Շվեդիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են