Ներքին Ավելին 2 ժամ առաջ - 22:35 09-10-2026

Երևանի նորաձևության շաբաթը մեկնարկել է «Հին աստվածներ» ցուցահանդեսով՝ Էրեբունի թանգարանում

Երևանում մեկնարկել է Երևանի նորաձևության շաբաթ 2026-ը, որի բացման միջոցառումը տեղի ունեցավ Էրեբունի թանգարանի պատմական միջավայրում։ Հայաստանի նորաձևության պալատի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված նորաձևության շաբաթը մեկնարկեց «Հին աստվածներ» ցուցահանդեսով՝ միավորելով հայկական նորաձևությունն ու պատմամշակութային ժառանգությունը։

Ցուցահանդեսի գաղափարը ոգեշնչված է հայ գրող Լևոն Շանթի համանուն ստեղծագործությունից։

Նախագիծը վերաիմաստավորում է հնագույն աստվածությունների, առասպելական էակների և գերբնական կերպարների խորհրդանիշները՝ դրանք ներկայացնելով ժամանակակից նորաձևության լեզվով։

Հայ դիզայներներն իրենց աշխատանքներում անդրադարձել են մարդկային բնության, գեղեցկության, ցանկության և երևակայության թեմաներին։ Գործվածքների, ձևերի և դիզայներական լուծումների միջոցով հնագույն պատկերներն ու առասպելները ստացել են նոր մեկնաբանություն՝ անցյալի մշակութային ժառանգությունը կապելով ներկայի հետ։

Միջոցառման անցկացման վայրի ընտրությունը ևս խորհրդանշական է։

Գրեթե երեք հազարամյակի պատմություն ունեցող Էրեբունիում ժամանակակից հայկական նորաձևությունը հանդիպել է հնագույն քաղաքակրթությանը՝ ընդգծելով պատմական հիշողության և ստեղծագործական նորարարության կապը։

«Հին աստվածներ» ցուցահանդեսով մեկնարկած Երևանի նորաձևության շաբաթը մայրաքաղաքում միավորում է նորաձևության, դիզայնի և արվեստի ոլորտների ներկայացուցիչներին՝ հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելով նոր դիտանկյունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում