Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:29 09-10-2026

Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը.

Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ։
Նայեցի Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ։

Թե բա՝ Ալմաթիի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ ու 2022-ի հոկտեմբերի 6-ին փաստորեն վերագտան։

Մեռանք նշելով, որ ՀՀ-ն Ալմաթիի հռչակագիրն ընդունել է կարելի ասել վերապահումով ու իր մեկնաբանություններով։

Հազար ենք ասել, որ Ալմաթիի հռչակագրի ընդունման պահին՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ, Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը/1991-ի սեպտեմբերի 2/ եւ իրականացրել անկախության հանրաքվե/1991-ի դեկտեմբերի 10/:
Բայց միայն սա չէր խնդրահարույց նրա ելույթում։

Երբ Փաշինյանը խոսում էր Ալմաթիի հռչակագրի դարակազմիկ սկզբունքներից եւ մատնանշում ԱՊՀ պետությունների սահմանների անխախտելիության մասին, չէ՞ր մտաբերում, որ առնվազն այդ սեղանի շուրջ կա պետության ղեկավար, ում համար ազգերի ինքնորոշման իրավունքն է կիրառելի նվազագույնը Ղրիմի ու Դոնբասի պահով, այլ ոչ Ալմաթիի հռչակագիրը։

Իսկ տասնամյակներ շարունակ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային սկզբունքներից է եղել ինքնորոշման իրավունքը։

Ու փոխարեն օգտվեր ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառելիությունից, հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում