Հայաստանի անկախության 35-ամյակի շրջանակում, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների միջոցով կներկայացվի Երվանդ Քոչարի գործունեությունը: Կներկայացվեն նաև ժամանակակից նկարիչ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործության մոտիվներով:
Վրաստանի մշակույթի փոխնախարար Նաթիա Շամաթավան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի հետ միասին ծանոթացել են ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 8-ը։
Հասարակական գործիչ Մոնիկա Քուրքչյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ ուրախությամբ է արձանագրում՝ այսօր էլ դեռևս շարունակվում են հայ-վրացական բարեկամական կապերը, և մշակույթն է այն կամուրջը, որը դարեր շարւնակ կապել է երկու ժողովուրդներին, այս օրերին կարծես փոքրիկ Հայաստան է Վրաստանում, ամենուր զգացվում է հայկական շունչը:
Տեսանյութ: