Ներքին 2 շաբաթ առաջ - 09:57 08-10-2026

Ժաննա Անդրեասյանն ու Շալվա Գոգոլաձեն քննարկել են 2029-ի Աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ, հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

«Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Շալվա Գոգոլաձեն նշել է, որ Հայաստանից հրավեր է ստացել մասնակցելու 2027 թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Վրաստանի մասնակցության հետ կապված հարցերը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ նշելով, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր հարթակ են ինչպես մարզական համագործակցության զարգացման, այնպես էլ երկու երկրների երիտասարդների միջև կապերի ամրապնդման և բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար։

Կողմերը կարևորել են նաև Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Վրաստանի համար ոչ միայն խոշոր մարզական իրադարձություն է, այլև համագործակցության խթանման, փորձի փոխանակման և տարածաշրջանային գործընկերության ամրապնդման կարևոր հնարավորություն։

Հանդիպման ավարտին նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով»,-ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել