Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։
Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ արեցին իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:
Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել են խուլիգանություն:
Փաստաբանը նշեց, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։
Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։
24news.am