Ուղիղ եթեր
Ներքին 49 րոպե առաջ - 17:40 05-10-2026

ԱԱԾ-ն առաջարկում է ստեղծել անհետ կորածների տվյալների էլեկտրոնային ռեեստր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել։

E-draft.am հարթակում շրջանառության է դրվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ստեղծելու, ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Ռեեստրում առկա տվյալներին մշտական հասանելիություն են ունենալու ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, Արտաքին հետախուզական ծառայությունը, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն:

Նախատեսվում է, որ ռեեստրում տվյալները ձևավորվելու են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։

Միաժամանակ յուրաքանչյուր անձ, որը տիրապետում է անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների, հնարավորություն է ունենալու տեղեկատվության փոխանցման իրեն հասանելի ցանկացած միջոցներով (թեժ գիծ, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, պաշտոնական էլեկտրոնային փոստ, գրավոր դիմում, պաշտոնական գրություն և այլն) այդ տեղեկությունը փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ ռեեստր մուտքագրելու նպատակով։

ԱԱԾ-ն ռեեստրի հասանելիություն է ունենալու ամբողջական ծավալով։ Բացի այդ, ռեեստրում պահպանվող տվյալների հասանելիություն են ունենալու նաև ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունները, արտաքին հետախուզության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
19:20 Գերմանիային ներկայացվող փոխհատուցման պահանջներն են ուժի մեջ են․ Տասուլաս
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%