Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 13:38 04-10-2026

Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում

Իրանի բանակը նախատեսում է սկսել կամավորների ուսուցումը՝ «ազգային պաշտպանության» համար քաղաքացիների պատրաստման ծրագրի շրջանակում, հաղորդում է իրանական WANA լրատվական գործակալությունը։

Իրանի ցամաքային զորքերի պատրաստության և կրթության հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ալիան-Նեջադը հայտարարել է, որ ծրագիրը կմեկնարկի Թեհրանում՝ երեք ուսումնական կենտրոններում։

Ըստ նրա, զինված ուժերի չորս տեսակների զինծառայողները կուղարկվեն հատուկ ընտրված մի քանի հարթակներ, որտեղ կամավորները նախ կանցնեն հիմնական զինվորական պատրաստություն, ապա կկարողանան շարունակել ուսուցումը ավելի առաջադեմ ծրագրերով։

Իրանի իշխանությունները չեն հստակեցրել, թե որքան քաղաքացի է նախատեսվում ներգրավել ծրագրում, և արդյոք այն կտարածվի երկրի մյուս շրջանների վրա։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով