Արտաքին 1 ժամ առաջ - 18:25 03-10-2026

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին շուկաներում միության երկրների ներկայության ընդլայնումը։

Միշուստինի խոսքով՝ ԵԱՏՄ-ն պարենային անվտանգության ցուցանիշներով աշխարհում առաջատարներից է։ Միության անդամ երկրների ինքնաբավության մակարդակը սննդամթերքի առումով գերազանցում է 93%-ը։ Հաջորդ քայլը պետք է լինի փոխադարձ առևտրի ընդլայնումն ու ագրոարդյունաբերական համալիրում նոր ձեռնարկությունների ստեղծման խթանումը։

Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում առաջնահերթ է գործող երթուղիների թողունակության և բեռնափոխադրումների ծավալների ավելացումը։ Այդ համատեքստում առաջնահերթ նախագծերի ցանկում ներառվել է Նևել-Գատչինա երկաթուղային հատվածը՝ հետագայում Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի ծովային նավահանգիստներին միանալու հնարավորությամբ։ Մյուս կարևոր ուղղությունը ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցման արագացումն է։

Էներգետիկ անվտանգության հարցում Միշուստինն ընդգծել է, որ ԵԱՏՄ առավելություններից մեկը միության անդամների համար էներգակիրների ցածր գներն են։ Նրա խոսքով՝ մրցակցության զարգացումն ու անդրսահմանային առևտրի թափանցիկության բարձրացումը կնպաստեն բիզնեսի և քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև էներգագեներացնող հզորությունների առավել արդյունավետ օգտագործմանը։

ԵԱՏՄ զարգացման մյուս առաջնահերթություններից է անդամ երկրների արտադրանքի ներկայության ընդլայնումը արտաքին շուկաներում և ընկերությունների համար մաքսատուրքային խոչընդոտների նվազեցումը։

Միշուստինի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հետաքրքրություն են ցուցաբերում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրներն ու աֆրիկյան պետությունները։ Միաժամանակ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի և Թունիսի հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջ։

«Միասին մենք շարունակում ենք ապահովել մեր նախագահների կողմից հաստատված «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի կատարումը»,- հայտարարել է Միխայիլ Միշուստինը

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան