Սպորտ 51 րոպե առաջ - 23:57 02-10-2026

Հանդիպում էր, որը մենք կնկարագրեինք որպես եզրափակիչ․ Կիպրոսի հավաքականի մարզիչ

Հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով:

Հետխաղյա մամուլի ասուլիսին հանդիպման մասին խոսել է Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը։

«Հանդիպում էր, որը մենք կնկարագրեինք որպես եզրափակիչ։ Մենք լավ սկսեցինք, շատ խելացի մարտավարությամբ խաղացինք և համբերատար էինք։ Մենք մի քանի լավ հնարավորություններ ստեղծեցինք բավականին որակյալ և արագություն ունեցող թիմի դեմ, ինչպիսին է Հայաստանի հավաքականը։

Երկրորդ խաղակեսը բոլորովին այլ պատմություն էր. մենք չէինք կարող ավելի ագրեսիվ լինել հեռացման պատճառով։ Հետո հոգնածություն զգացինք, բայց մի քանի հարվածներից բացի, մրցակիցը մեզ լուրջ սպառնալիք չներկայացրեց»,- ասել է Մանցիոսը։

Զուգահեռաբար կայացավ նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը, որն ավարտվեց 1-2 հաշվով։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։

Armsport