Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի 10 համարի խաղաշապիկը կփոխանցվի մեկ այլ ֆուտբոլիստի։
Ավելի վաղ 39-ամյա Մեսսին հայտարարել էր ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան հրապարակավ ցանկություն էր հայտնել Լեոյի հեռանալուց հետո հավերժացնել և ընդմիշտ շրջանառությունից հանել հավաքականի «տասնյակը», սակայն պարզվում է՝ ՖԻՖԱ-ի գործող կանոնակարգի համաձայն դա ուղղակի անհնար է։
Բանն այն է, որ խոշոր միջազգային մրցաշարերում մասնակից թիմերը պարտավոր են իրենց հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներին համարակալել խիստ հերթականությամբ՝ 1-ից մինչև, օրինակ, 26-ը (եթե վերջնական հայտացուցակում կա 26 խաղացող): Սա նշանակում է, որ պաշտոնական մրցաշարերում 10 համարը պարտադիր պետք է շահագործվի։
Այդուհանդերձ, որպես բացառություն, Արգենտինայի հավաքականն իրավունք ունի այս համարը թափուր թողնել միայն ընկերական հանդիպումների ժամանակ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում կանցկացնի իր հրաժեշտի հանդիպումը՝ ուժերը չափելով Բենինի ընտրանու հետ։
Armsport