Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 19:30 02-10-2026

Առանց պատճառի ոստիկանները տուգանում են

Glovo-ում աշխատող առաքիչը դժգոհում է պարեկների կողմից կիրառվող տուգանքներից։ Նրա խոսքով՝ տուգանքները հաճախ կիրառվում են առանց հստակ պատճառի կամ խախտման հանգամանքների մատնանշման։

Oragir.News-ի հետ զրույցում առաքիչը նշում է, որ ինքը և իր գործընկերներից շատերը պատվերներն իրականացնում են հեծանիվով, ինչի պատճառով ճանապարհին կարող են հայտնվել տարբեր իրավիճակներում։ Սակայն, նրա պնդմամբ, որոշ դեպքերում ոստիկաններն, առանց հիմնավոր պատճառի՝ տուգանում են առաքիչներին։

Նրա կարծիքով՝ պարեկների այսպիսի վերաբերմունքը կարող է միտումնավոր լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։