Ներքին 2 շաբաթ առաջ - 17:22 30-09-2026

Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Մասիս-Նորամարգ ճանապարհին

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել: Նշված վայր մեկնած պարեկային ծառայության կարգախումբը հայտնաբերել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և այլ զենք-զինամթերք։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Մասիս-Նորամարգ ճանապարհին:

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 215 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ