Արտաքին 3 շաբաթ առաջ - 12:19 30-09-2026

Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանը և Ռուսաստանը կխորացնեն համապարփակ ռազմավարական համագործակցությունը և կկատարելագործեն գլոբալ կառավարման համակարգը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների 77-ամյակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վստահ ենք, որ երկու պետությունների ղեկավարների ղեկավարությամբ Չինաստանը և Ռուսաստանը կհետևեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկզբնական սկզբունքներին, կխորացնեն համակողմանի ռազմավարական համագործակցությունը, իրենց երկրների զարգացմանն ու վերածննդին նպաստելը կդիտարկեն որպես կարևոր առաքելություն, իսկ գլոբալ կառավարման բարեփոխումն ու կատարելագործումը՝ որպես մեեր տերությունների պատասխանատվություն, անընդհատ կբացեն ավելի ու ավելի լայն հեռանկարներ երկու երկրների միջև հարաբերությունների [զարգացման] համար», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես հստակեցրել է դիվանագետը, 77 տարվա ընթացքում Պեկինն ու Մոսկվան ավելի են ամրապնդել հավերժական բարիդրացիության և բարեկամության սկզբունքները։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է ՉԺՀ-ի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաջող զարգացումը, որոնք առաջ են մղում փոխշահավետ համագործակցությունը հանուն համատեղ բարգավաճման։

Նրա խոսքով՝ սա նոր տիպի միջազգային հարաբերությունների նմուշ է։ Գո Ցզյակունը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին և օգոստոսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ հանդիպել են (Պեկինում և Բիշքեկում)՝ երկու պետությունների միջև փոխգործակցությունը դուրս բերելով ավելի բարձր որակի և արագացված զարգացման նոր փուլ։

Նշենք, որ 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում չինական հեղափոխության առաջնորդ Մաо Ցզեդունը (1893-1976) հանդիսավոր կերպով հռչակեց ՉԺՀ-ի ստեղծումը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ԽՍՀՄ-ը ժողովրդական հանրապետության հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ