Արտաքին 1 շաբաթ առաջ - 11:36 29-09-2026

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 160 մարդ

Ուսման պայմաններից դժգոհ ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է ավելի քան 160 մարդ, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսը, հաղորոդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Փարիզի տարածաշրջանում ավագ դպրոցի աշակերտներն արդեն մեկ շաբաթ է՝ ակցիաներ են կազմակերպում իրենց դպրոցների մոտ՝ բողոքելով ծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտի այլ խնդիրների դեմ։ Երբեմն ցույցերն ուղեկցվում են անկարգություններով, հրկիզումներով և իրավապահների հետ բախումներով։

«Այսօր ձերբակալությունների մեծ թիվ է իրականացվել՝ 164»,- ասել է նախարարը BFMTV հեռուստաալիքի եթերում։

ՆԳ նախարարի խոսքով՝ բողոքի ակցիաներն անցել են գրեթե 180 ուսումնական հաստատությունում, որոնց մեծ մասը գտնվում է Փարիզի տարածաշրջանում։ Ակցիաներ են նկատվել նաև մի շարք խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Լիլը, Լիոնը, Գրենոբլը և Նիսը։

Ինչպես հստակեցրել է Նունյեսը, ընդհանուր առմամբ աշակերտները շրջափակել են 27 հաստատություն, ինչը պահանջել է իրավապահների միջամտությունը, և փորձել են արգելափակել ևս 50 դպրոցի մուտքը։ Մնացած հաստատությունների մոտ արձանագրվել են տարբեր միջադեպեր, այդ թվում՝ գույքին վնաս հասցնելու և ոստիկանների վրա հարձակվելու դեպքեր։

ՆԳ նախարարը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ տուժել է 12 իրավապահ, 8 դասախոս, այդ թվում՝ 3 տնօրեն, և շուրջ 12 աշակերտ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում