Ներքին 1 ամիս առաջ - 19:25 28-09-2026

Այս երկակի ստանդարտները մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Այս երկակի ստանդարտները մտահոգիչ են:

Այս մասին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացված՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցին։

«Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս զեկույցի մեջ, ինչպես նաև ոչ արդար պայմանները, իշխանությունների կողմից մինչև ընտրությունները ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումը, քաղաքական հետապնդումները, քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալությունները։ Այս մասին մենք շատ ենք խոսել։

Չնայած նրան, որ բազմաթիվ խախտումներ արձանագրված էին զեկույցում, միևնույն է ընտրությունների ելքը գնահատել են դրական, ինչը մեղմ ասած մի քիչ անհասկանալի է, բայց ինչպես գիտեք, այսօր այս գլոբալ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության արդյունքում նաև տուժում է մեծ հաշվով նաև ժողովրդավարությունը, ժողովրդավարական սկզբունքները, որովհետև այստեղ կախված նրանից, թե տվյալ իշխանությունը ինչքանով է համահունչ նույն Եվրոպայի հռչակած քաղաքական նպատակներին, ու դրանով պայմանավորված են նաև տրվում գնահատականները։

Իհարկե, այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են»,– ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին