«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է.
Սուրեն Պապիկյանը և իր թիմը վստահաբար գիտակցում են, որ զինծառայողի մահը չի դադարում մահ լինել այն պատճառով, որ ՊՆ վիճակագրության մեջ այն դասակարգվել է որպես ծառայության հետ չկապված։
Ուստի, հասկանալի է Ձեր նպատակը` հղում անելով մեթոդաբանությանը, փորձել նվազեցնել արձանագրված դեպքերի թիվը։
Պաշտպանության նախարարությունը պարզապես փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը։