Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 13:20 28-09-2026

ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ու ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ նախագահի տեղակալը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը։

«Կողմերը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման ուղիները»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ին Ջուլֆայում Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են պարզեցված մաքսային միջանցք («կանաչ միջանցք») ներդնել 2 երկրի սահմանին։

Մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ–Ագարակ (Մեղրի) սահմանային մաքսակետում` բեռների անցումն արագացնելու և տրանսպորտային միջոցների կանգնելու ժամանակը կրճատելու համար։ Կողմերը մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին