Արտաքին 2 շաբաթ առաջ - 09:22 28-09-2026

Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը. Արաղչի

Թեհրանը պատրաստ է թե՛ ագրեսիայի նոր սրման, թե՛ Վաշինգտոնի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ ընտրությունը թողնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք լիովին պատրաստ ենք, եթե պատերազմը վերսկսվի, և ես կրկնում եմ՝ մենք կդիմակայենք ագրեսիայի ցանկացած նոր սրման, նույնիսկ եթե դա լինի դատաստանի օրվա պատերազմ։ Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք դիվանագիտության։ Ընտրությունը նախագահ Թրամփինն է», - նշել է Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում։

Նախարարը, մեկնաբանելով Թրամփի հրաժարումը իրանական կողմի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ վերջին առաջարկներից, նկատել է, որ այդ հրաժարման մասին Թեհրանին միջնորդների միջոցով պաշտոնապես չի հաղորդվել։

Նա ընդգծել է, որ Իրանը ցանկանում է նեղուցի բացումը՝ հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի շրջանակում և ակտիվների ապասառեցման դիմաց։
«Մենք ցանկանում ենք ունենալ մեր նավթը վաճառելու հնարավորություն», - ասել է Արաղչին։
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թեհրանի պայմանները «նոր չեն» և համընկնում են այն ամենի հետ, ինչ շարադրված էր հունիսին ԱՄՆ-ի և Իրանի ստորագրած փոխըմբռնման հուշագրում։

Ուրբաթ գիշերը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնն է որոշում, թե երբ կավարտվի Թեհրանի հետ հակամարտությունը։

Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ մերժում է լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ իրանական ծրագիրը, որը նախատեսում էր յոթ օրվա ընթացքում դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցների ընդունում։ Մասնավորապես, Թեհրանը պատրաստ էր վերականգնել երթևեկությունը Հորմուզի նեղուցով՝ Իրանի նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակման դադարեցման դիմաց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում