Ներքին Արտաքին 1 օր առաջ - 22:07 25-09-2026

Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը

Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման սահմանափակումները։

«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ հայկական կողմից դեռ չեն ստացել հաստատում, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։

«ՀՀ տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Այս մասին տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին», - հայտարարել են ռուսական վերահսկող մարմնից։

Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ կառուցողական երկխոսություն է վարում։

Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները հատկապես ակտիվացան այս տարվա գարնանից։ Ապրիլից ռուսական վերահսկող մարմինները փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեցին Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ՝ դրանք հիմնականում պատճառաբանելով տեխնիկական պահանջների խախտումներով և անվտանգության խնդիրներով։

Ձկնամթերքի դեպքում «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսին դադարեցրեց Հայաստանի բոլոր արտադրողների մատակարարումները՝ պնդելով, որ ստուգումների ընթացքում համակարգային խախտումներ են հայտնաբերվել։

Կաթնամթերքի նկատմամբ սահմանափակումները հաջորդեցին ավելի ուշ։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ հայկական մի շարք ձեռնարկություններում կրկին հայտնաբերվել են արտադրանքի հետագծելիության, փաստաթղթավորման և արտադրական վերահսկողության հետ կապված խնդիրներ։

Ամենից շատ դիտված

08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ
22:58 Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են հերոսների նկարները
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում