Ներքին 14 ժամ առաջ - 22:49 25-09-2026

Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից

17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են վրացական ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված․ հաղորդում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնից։ Բնականաբար, մտածում ես, որ ծխող և թմրամոլ երեխայի մասին է խոսքը։ Իսկ արդեն հետո պարզվում է, որ երեխան և ծնողները ասել են, որ դա որոշակի դեղամիջոց է՝ Լամար, որ ձեռք է բերվել Դավթաշենի որոշակի դեղատնից։ Դավթաշենում միայն մեկ դպրոց կա, որտեղ սովորում են 17 տարեկաններ՝ թիվ 189 ավագ դպրոցն է, մյուս դպրոցներում երեխաները մինչև 15 տարեկան են։ ՆԳՆ-ն իրենից կախված ամեն ինչ արել է, որ հեշտ նույնականացվի 17-ամյա աղջիկը, որ սովորում է Դավթաշենի միակ ավագ դպրոցում և կապ ունի Վրաստանի հետ (հատուկ ընդգծել են վրացակա՛ն ծխախոտը)։ Եվ որպեսզի նա առավելագույնս թիրախավորվի, նաև ակնարկել են, որ կամ թմրամոլ է, կամ էլ նյարդային խնդիր ունի՝ էպիլեպտոիդ կամ բիպոլյար խանգարման համար նախատեսված դեղի անունը հրապարակելով։ Հիշեցնենք, որ կասկածյալն անմեղ է համարվում, քանի դեռ դատավորի մուրճի հարվածը չի ազդարարել դատավճռի գործարկումը։ Անմեղ է համարվում օրենքի առաջ, սակայն հանրության պիտակավորումից այլևս նրան ոչինչ չի կարող պաշտպանել․ շնորհակալություն ՆԳՆ-ին։ Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան