Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 10:32 24-09-2026

Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը

Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը, Armenia Sputnik–ին հայտնեցին դատարանից։

Նշենք, որ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է հուլիսի 9–ին։ Նրան մեղադրում են սպանություն կազմակերպելու մեջ։

Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու և նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նրա սպանությունը հանձնարարել է իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձին՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ին:

Ամենից շատ դիտված