Արտաքին 1 ժամ առաջ - 16:07 23-09-2026

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Գազայի բնակչությանը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե «ՀԱՄԱՍ»-ը իսրայելցի զինվորականի կամ քաղաքացիական անձի առևանգի, Գազայի քաղաքի շուրջ մեկ միլիոն բնակիչ ստիպված կլինի տեղափոխվել դեպի հարավ։ Այս մասին հայտնում է «The Times of Israel»-ը։

Կացի խոսքով՝ Իսրայելը տեղեկություններ ունի «Համաս»-ի կողմից նոր առևանգումներ իրականացնելու հնարավոր ծրագրերի մասին։ Նա նախազգուշացրել է նաև «ՀԱՄԱՍ»-ին աջակցողներին՝ այդ թվում Իրանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նախարարը չի ներկայացրել ստացված տեղեկությունների մանրամասները։

Կացը հայտարարել է, որ հնարավոր առևանգման դեպքում Իսրայելը կշարունակի Գազայի ենթակառուցվածքների ոչնչացումը և տարածքի նկատմամբ վերահսկողության ընդլայնումը։

Նա նշել է, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Ռաֆահում, Բեյթ Հանումում և Գազայի հատվածի տարածքի շուրջ 70 տոկոսում իրականացվել են լայնածավալ ավերածություններ։

Իսրայելի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Գազայի «Դեղին գծից» և նոր դիրքեր զբաղեցնել այնքան ժամանակ, քանի դեռ «ՀԱՄԱՍ»-ը չի վերացվել, իսկ Գազայի հատվածը չի զինաթափվել և այնտեղ գտնվող թունելները չեն վերացվել։ Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունների հիմնական միջոցներն են բնակչության տարհանումը, ենթակառուցվածքների ոչնչացումը և տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատումը։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:51 Նոր էլեկտրոնային մատյանը կրկին կաթվածահար է արել դպրոցների աշխատանքը
18:38 Վրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
23:02 Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշատակել է Փաշինյանին և Ալիևին