Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:18 22-09-2026

Հանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան էջում գրում է.

Դու չես մեղադրում՝ պատրաստ եղիր, որ քեզ են մեղադրելու

Հանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր ու որմնանկարներ «գողանալու» մեջ:

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, և դրանք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

Գրեթե ամեն օր ես և ինձ պես բազմաթիվ մարդիկ լոբբինգ ենք իրականացնում, գոռում, խնդրում ու պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները դիմեն բոլոր հնարավոր միջազգային կառույցներին՝ Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար։ Հայաստանի իշխանությունները, սակայն, ոչինչ չեն անում այդ ուղղությամբ՝ պատճառաբանելով, որ մեր մշակույթն ու պատմությունը պաշտպանելը հակասում է «Իրական Հայաստանի» հայեցակարգին, իսկ հաստատված խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել։

Եվ այն, ինչի մասին այսօր տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունից, շատ օրինաչափ է. երբ դու հրաժարվում ես պայքարել քո իրավունքների համար, հակառակորդը ոչ միայն օգտվում է դրանից, այլև սկսում է միջազգային հարթակներում իր օգտին ձևակերպել իրականությունը։

Ադրբեջանը ոչ միայն յուրացնում և ոչնչացնում է հայկական ու քրիստոնեական մշակութային ժառանգությունը, այլև իրեն «զոհի» կարգավիճակում դնելով՝ մեզ մեղադրում է այդ ժառանգության դեմ հանցագործություն կատարելու մեջ։

Հայաստանի ժողովրդի վճարած հարկերով ապրող իշխանություններից պահանջում եմ գործել և համապատասխան քայլեր ձեռնարկել։

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»