Արտաքին 4 ժամ առաջ - 17:25 22-09-2026

ԱՄՆ-ն զինամթերքի ռեկորդային պաշարներ ունի․ Թրամփ

ԱՄՆ-ն զինամթերքի զգալի պաշարներ ունի և ավելացնում է դրանց արտադրությունը։ Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Վախկոտներն ու դավաճանները պնդում են, թե Միացյալ Նահանգներում զինամթերքի պակաս կա։ Դա սուտ է։ Մենք ավելի շատ զինամթերք ունենք, քան երբևէ կարող էինք պատկերացնել»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Հրապարակման մեջ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ երկրում զենքի պակասի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ արտադրության ծավալներն այժմ հասցվում են ռեկորդային ցուցանիշների։

Ամենից շատ դիտված