Արտաքին 1 ամիս առաջ - 08:49 22-09-2026

Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է ԿՀՎ ղեկավարի հետ․ Ռոյթերս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռատկլիֆի հետ, հաղորդում է Reuters-ը երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին՝ հղում անելով երկու աղբյուրների։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել նույն օրը՝ ավելի վաղ, Շենոն օդանավակայանում։

Մեկ այլ աղբյուր հավելել է, որ Զելենսկին և Ռեթքլիֆը ոչ պաշտոնական զրույց են ունեցել, երբ նրանց ինքնաթիռները վառելիք էին լիցքավորվում։ Թե ինչ են նրանք քննարկել, չի նշվում։ Ո՛չ ԿՀՎ-ն, ո՛չ էլ Ուկրաինայի կառավարությունը պաշտոնապես չեն հայտնել հանդիպման մասին։

Օգոստոսի 25-ին ԿՀՎ տնօրենը չհայտարարված այցով մեկնեց Մոսկվա: Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հրահանգել է Ռատկլիֆին մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք՝ առանց իր օգնականներին կամ ռազմական հրամանատարներին տեղեկացնելու առաքելության մասին: Մոսկվայում Ռատկլիֆը քննարկել է պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հարցը և կոչ է արել Կրեմլին դադարեցնել Իրանին ցուցաբերվող աջակցությունը, WSJ-ին հայտնել են աղբյուրները:

Զելենսկին այժմ մեկնում է Նյու Յորք, որտեղ սեպտեմբերի 22-ին նախատեսված է նրա հանդիպումը Թրամփի հետ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 81-րդ նստաշրջանը տեղի կունենա Նյու Յորքում սեպտեմբերի 22-ից 26-ը, որին կմասնակցեն գրեթե 130 համաշխարհային առաջնորդներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք։ Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին