Արտաքին 1 ամիս առաջ - 10:30 21-09-2026

«Եդինայա Ռոսիան» հաղթում է ՌԴ պետդումայի ընտրություններում

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ՌԴ Պետական ​​դումայի ընտրություններում ապահովել է ձայների 57,87%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ-ն երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ի գիշերը՝ քվեների 87,9%-ի մշակումից հետո։ Գրում է DW-ն հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։

Պետդումա են անցել նաև ՌԴ Կոմունիստական ​​կուսակցությունը՝ 13.84%-ով, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 8.86%, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7.94%։ Իսկ «Արդար Ռուսաստանը» դեռ 4.95% ունի և կարող է չհաղթահարել 5% շեմը: «Եդինայա Ռոսիան» 2021-ին Պետդումայի ընտրություններում ստացել է ձայների 49.82%-ը:

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության թեկնածուները առաջատար են 225 միամանդատ ընտրատարածքներից 208-ում։ Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը կապահովի սահմանադրական մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 301 մանդատից ավելին։

Այս անգամ Ռուսաստանի խորհրդարանի եռօրյա ընտրություններ են անցկացվում նաև Ուկրաինայի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում: Պատերազմին դեմ հանդես եկող միակ խոշոր կուսակցությունը՝ «Յաբլոկոն», զրկվեց ընտրություններին մասնակցելուց: Գերմանիան և Եվրամիությունը քննադատել են Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ նշելով դրանց «բեմադրված բնույթը» և ընդդիմության նկատմամբ կիրառված ճնշումները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին